23.05.2012|
06:53
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում սկսվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիպլոմների պաշտպանությունը: Այն կընթանա մինչև մայիսի 28-ը: Արդեն ավարտվել են կերպարվեստի ֆակուլտետի (գեղանկար, գրաֆիկա, քանդակ) դիպլոմների պաշտպանությունը: Մայիսի 24-ին կիրառական արվեստի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի դիպլոմների պաշտպանությունն է` 2-րդ հարկի ցուցասրահում: